
Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանի ամուսնուն՝ Արման Հարությունյանին, օրերս տեղափոխել են հիվանդանոց: Մեր տեղեկություններով՝ նա եղել է վերակենդանացման բաժանմունքում: Armtimes.com-ի հետ զրույցում Շուշան Պետրոսյանը պարզաբանեց, որ նրան հիվանդանոց են տարել ջերմություն ունենալու պատճառով: «Մարդը գրիպ էր, հիվանդանոց ենք տարել, որովհետեւ 3 օր անընդմեջ տաքություն ուներ»,- ասաց նա: Շուշան Պետրոսյանը նշեց, որ ավելին ասելու ոչինչ չկա: