«Առաջիկա երկու օրը կիլոգրամը կանցնի». մայիսի 3-ին լույս աշխարհ եկած հնգյակ նորածիններից երկու աղջիկների վիճակը կայուն ծանր է. tert.am
Advertisement 1000 x 90

«Առաջիկա երկու օրը կիլոգրամը կանցնի». մայիսի 3-ին լույս աշխարհ եկած հնգյակ նորածիններից երկու աղջիկների վիճակը կայուն ծանր է. tert.am

Մայիսի 3-ին լույս աշխարհ եկած հնգյակ նորածիններից երկու աղջիկների վիճակը կայուն ծանր է, նրանց բուժման համար դեռ երկար ժամանակ կպահանջվի: Աղջիկներից մեկը գտնվում է Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում, իսկ մյուսը՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում:

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի Նորածնային բաժանմունքի ղեկավար Պավել Մազմանյանի խոսքով՝ երեխան գտնվում է կայուն վիճակում, նրա կյանքին սպառնացող որևէ նախանշան չկա:

«Երեխան դեռ երկու ամիս հիվանդանոցում գտնվելու կարիք ունի, որ մեծանա, հասունանա: Արդեն կատարվում է ոչ թե ինտենսիվ բուժում, այլ ինտենսիվ խնամք: Ծնողներն ամեն օր գալիս են, տեսնում են, մասնագետների հետ կոնտակտի մեջ են, ամեն ինչ նորմալ է»,- նշեց Մազմանյանը:

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանն էլ հայտնեց, 24 ժամյա մոնիտորինգ է արվում, անընդհատ ստուգվում է երեխայի սրտի աշխատանքը, շնչառությունը: Նա նաև նշեց, որ երեխայի քաշն կամաց-կամաց ավելանում է:

«Այսօր նրա քաշը 980 գրամ է, իսկ հիվանդանոց բերելուց  եղել է 820 գրամ: Այսպես որ շարունակվի մոտակա երկու օրը կիլոգրամը կանցնենք»,- ասաց Դալլաքյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 3-ին լույս աշխարհ եկած հնգյակ նորածիններից ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երկու աղջիկները և մեկ տղան մահացել էին:



Նման նյութեր