
Համացանցում մեծ արձագանք է գտել Նարեկ և Մարինա Ավայանների հարսանիքի տեսանյութը, որտեղ փեսայի ընկերները խորոված են անում Հանրապետության հրապարակի քարե գորգի վրա: Հարսանիքը տեղի է ունեցել 2015 թ. հոկտեմբերի 10-ին, սակայն տեսանյութը, ֆոտո և վիդեո նկարահանումներ իրականացնող Vip Wedding կազմակերպությունը հրապարակել է մի քանի օր առաջ՝ մայիսի 19-ին: Երեք օրվա ընթացքում այն ֆեյսբուքում արդեն մոտ 143 հազար դիտում և 4 հազար հավանում ունի:
Armtimes.com-ը կապ հաստատեց հարսանիքի փեսայի՝ Նարեկի հետ, որը պատմեց գաղափարի մասին:
«Ուզում էինք խորովածի մուտքը յուրահատուկ կերպով անել, ոչ թե ավանդույթ դարձած ձևով: Ստացվեց այնպես, որ այդտեղ արեցինք: Առավոտյան ժամը 5-ին էինք նկարահանում, որ ոչ ոքի չխանգարենք, և երբ ոստիկանները մոտեցան և ասացին, որ չի կարելի, հավաքեցինք և գնացինք, առանց որևէ խնդրի»,- ասաց նա: