Թևատակերի մգություն կարող է առաջանալ սափրելու կամ մազահեռացման քսուքների պարբերական օգտագործման դեպքում, չափից շատ քրտնելու, թևատակերի վատ օդափոխության, նաև մաշկի մեռած բջիջների կուտակման, սպիրտային հիմքով դեզոդորանտների, հակաքրտնքայինների հետևանքով:
№ 1. Կարտոֆիլ
Թևատակերը սրբեք կարտոֆիլի բարակ շերտով: Կարող եք նաև կարտոֆիլը քերել և հյութը քսել մուգ հատվածներին: Թողեք 15-20 րոպե, հետո լվացեք տաք ջրով: Դա կրկնեք օրական 2 անգամ:
№ 2. Կիտրոն
Կիտրոնը քսեք մաշկին և թողեք մի քանի րոպե: Լվացեք 10 րոպե անց: Հետո խոնավեցնող քսուք քսեք:
№ 3. Կերակրի սոդա
Սոդան խառնեք ջրին, մինչև խիտ զանգված ստացվի: Օգտագործեք որպես սկրաբ թևատակերի համար, հետո մածուկը լվացեք: Սա արեք շաբաթական մի քանի անգամ: Թևատակերի հոտը կարող է վերանալ սոդայի և եգիպտացորենի օսլայի միջոցով:
№ 4. Քացախ
Խառնեք ալյուր և քացախ, մինչև խիտ մածուկ ստացվի: Մածուկը քսեք թևատակերին և թողեք 10-15 րոպե: Լվացեք տաք ջրով: Պրոցեդուրան արեք շաբաթական մի քանի անգամ:
№ 5. Կոկոսի յուղ
Այս յուղը հարուստ է վիտամիններով: Լոգանքից առաջ մի քիչ կոկոսի յուղ քսեք թևատակերին, մերսեք այդ հատվածը 5-10 րոպե և լվացեք տաք ջրով և օճառով: Սա կրկնեք ամեն օր, մինչև տեսանելի արդյունք ստանաք:
Ինչպես խուսափել թևատակերի մգանալուց
Թևատակերի համար մեղրամոմ օգտագործեք ածելու փոխարեն: Կոկոսի յուղ օգտագործեք սափրվելու քսուքի փոխարեն, քանի որ այն հարթեցնում և փափկեցնում է մաշկը: Թևատակերը շաբաթական մեկ անգամ թեփազատեք՝ մեռած մաշկի բջիջների կուտակումը կանխելու համար: Բնական հակաքրտնքայիններ օգտագործեք քրտնարտադրության վերահսկողության և թևատակերի լավ հոտի պսհպանման համար: Մուգ թևատակերը կարող են խոսել ինսուլինի նկատմամբ դիմադրության, ճարպակալման կամ հորմոնալ խախտման, քաղցկեղի հետ կապված հիվանդության մասին: Նախքան բնական միջոցներ օգտագործելը՝ բժշկի դիմեք, քանի որ դրանք կարող են կողմնակի ազդեցություններ առաջացնել: