Ի՞նչ պետք է անի հանրահայտ մարդը, որ իր անձի շուրջ հետաքրքրություն ստեղծի: Ասենք, Քիմ Քարդաշյանը առաջինը ելքը գտավ, և հիմա ամենահարմար առիթը բաց չի թողնում էրոտիկ բնույթի նկարներ հրապարակելով:
Սկանդալային Քիմին հետևում են շատ աստղեր: Օրինակ՝ Մրայա Քերին, ում ստեղծագործական վերջին նորույթների մասին հազիվ թե մեկը վերջերս լսած լինի: Դրա համար էլ վերջինս որոշել է մեծ աղմուկով հիշեցնել իր մասին: Նա Instagram-ում տեղադրել է լոգանքի կադրեր, հետևյալ գրառմամբ. «Վերադարձել եմ նոր երգի ձայնագրությունից: Շուտով երգը լույս կտեսնի»:
Չնայած, քոմենթներից հասկանալի է դառնում, որ երկրպագուները իրենց ուշադրությունը կենտրոնացրել են ոչ թե գրառման, այլ լրիվ այլ բանի վրա, որ Մրայան շպարված է լոգանք ընդունում: Իսկապես, արդ ու զարդի առատությունը, կոսմետիկան՝ վկայում են այն մասին, որ երգչուհին նախապես լավ պատրաստվել է այս ֆոտոսեսիային, այլ ոչ թե լոգանք է ընդունում:
Հետաքրքիր է, ի՞նչ են անելու աստղերը, եթե այս կերպ դրսևորվելն էլ իրեն սպառի: Եթե ունեք հետաքրքիր առաջարկներ գրեք ձեր կարծիքը, այլապես առանց հումորի այս ամենն արդեն անհնար է նայել, գրում է ofigenno.com-ը: