«Այս օրերին ակտիվ շինարարական աշխատանքներ են տեղի ունենում Երևանի Մաշտոցի պողոտայի հարակից պուրակում։ Բայց բարերար Սամվել Կարապետյանի հերթական միլիոնավոր դոլարների ներդման արդյունքում՝ Երևանում կառուցվում է ժամանակակից և միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխանող պուրակ․ սա պարոն Կարապետյանի հերթական նվերն է Երևանին։
Փաստացի՝ մեծ բարերարը բիզնես ներդրումներից, Հայաստանի տնտեսության առանցքային ճյուղերը ֆինանսավորելուց բացի, շարունակում է բարեգործական արշավ իրականացնել, որի արդյունքում մոտ ապագայում Երևանը կունենա հիասքանչ հանգստի գոտի։
Բիզնես ներդրումները, ինչ խոսք, շատ կարևոր են Հայաստանի համար, բայց նման բարեգործական ծրագրերը խոսում են մարդու հայրենասիրության և սեփական հայրենիքի նկատմամբ ունեցած պատասխանատվության մասին և, իսկապես, արժանի են հարգանքի»։
Մենուա Հարությունյանի ֆեյսբուքյան էջից