Մանրամասներ ռեժիսոր Արեն Բայադյանի վիճակի մասին. նա ունի ողնաշարի և կողերի կոտրվածքներ. life.tert.am
Advertisement 1000 x 90

Մանրամասներ ռեժիսոր Արեն Բայադյանի վիճակի մասին. նա ունի ողնաշարի և կողերի կոտրվածքներ. life.tert.am

Ինչպես հայտնել էինք, ռեժիսոր Արեն Բայադյանին գտել են Հրազդանի կիրճում: Նա վայր է ընկել Սուրբ Սարգիս եկեղեցու կողմից։ Այս մասին տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատել էին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից և հայտնել, որ նշանակվել է դատաբժշկական քննություն։

Ռեժիսորին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը մեզ հայտնեց, որ նրա վիճակը կայուն է, սակայն գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ «Դեռևս կմնա այնտեղ։ Նա ունի ողնաշարի և կողերի կոտրվածք։ Քայլելու խնդիր չի առաջանա, սակայն իրեն սպասվում է վիրահատություն»,– նշեց նա։

«ԿարենՍևակ» փրոդաքշընի ներկայացուցիչ Կարենը, որը մտերիմ է Արենի հետ, Tert.am Life–ին ասաց, որ Արենը դեռևս չի պատմել, թե ինչպես է եղել դեպքը, սակայն վստահ հերքեց ինքնասպանության կամ ծեծկռտուքի վարկածները։ «Ես չգիտեմ` ինչ հանգամանքներում է վայր ընկել, հավանաբար, անփութության հետևանք է եղել։ Ինքն այնպիսի մարդ է, որ հաստատ ծեծկռտուքի մեջ չէր ընկնի, ոչ էլ կփորձեր ինքնասպան լինել»,– նշեց նա։

Ըստ Կարենի` տեղեկությունները, թե Արենը հիշողության կորուստ ունի, չեն համապատասխանում իրականությանը. «Քիչ առաջ իր մոտ էի։ Իրեն շատ լավ է զգում։  Ամեն ինչ նորմալ է։ Կոտրվածքներ ունի։ Բնականաբար, չէր կարող վնասվածքներ չստանալ»։

 

Էրեբունի բժշկական կենտրոնից ևս հայտնեցին, որ ռեժիսորը  գլխի հետ կապված վնասվածքներ չունի։