Ներկայացնում ենք Իզաբելլա Աբգարյանի Facebook-յան դիտարկումը Երևանի հանգստյան գոտիների մասին:
«Նախօրեին ջիջիլ էի գցում եվրոպական քաղաքների զբոսայգիներով ու քաղաքային բացօթյա լողավազաններով։ Քաղաքացիների համար անվճար հանգստավայրեր ունենալու սկզբունքը, կարծես, չէր էլ եղել մեզ մոտ։ Բայց ոչ։ Եղել է ու վերացել։
Թեկուզ իմ սերնդի երևանցիները կհիշեն Հրազդանի կիրճում ընտանեկան հանգիստը, Հրապարակի շատրվաններում լողացող երեխաներին։ Արաբկիրում էլ նման տեղ կար` Քոչարի վրա, «Վոտխոզի» շենքի առջևի շատրվանը։
Կհիշեն նաև Պուշկինի այգին (այժմ` Սիրահարների), որտեղ սաղարթախիտ ծառերը թաքցնում էին սիրահար զույգերի գաղտնիքները Բաղրամյանով երթևեկողներից։
Կհիշեն Կասկադի մարգագետինները, որ կարճ ժամանակով դարձել էին ոտաբոբիկ բալիկների վազվզելու վայր… Էլի հիշելու բաներ կան։
Ասածս ի՞նչ է։ Հետընթաց ենք ապրել երևանցիների հանգիստը կազմակերպելու հարցում»։