Համաշխարհային տնտեսական ֆորումի հրապարակած տեսանյութը աշխարհի ամենաթանկ գրասենյակային շինության մասին է, որը կառուցել է Apple կորպորացիան։
Այն կոչվում է Spaceship campus (տիզերանավ-կամպուս) կամ պարզապես Apple-ի այգի, և գտնվում է Կալիֆորնիայում։
Apple-ի նոր շենքի կառուցումն արժեցել է 5 մլրդ դոլար և կարող է տեղավորել 12 հազար աշխատակիցների։
Շենքի էներգետիկ կարիքներն ամբողջությամբ բավարարվում են վերականգնվող էներգիայի աղբյուրներով։ Տանիքին տեղադրված արևային վահանակները կարող են արտադրել 17 մեգավատ էլեկտրաէներգիա։
Apple-ը պնդում է, որ սա բնական ճանապարհով օդափոխվող ամենամեծ շինությունն է աշխարհում։ Այն ջեռուցման և օդափոխման կարիք չունի տարվա 9 ամիսներին։
Տարածքը ունի 9000 ծառ, մարգագետին և լճակ։
Շենքի նախագծման հարցում օգնել է ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսը՝ իր մահվանից առաջ։