Պատասխան հարված (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Պատասխան հարված

Ռեժիսոր Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել՝ գրելով. «Սիրելի ընկերներ, ինչպես Արցախի ՄԻՊ-ը արդեն ասել էր մեր նկարահանող խմբի հետ կատարված միջադեպը ոչնչով չէր տարբերվում Հայ-ադրբեջանական սահմանին կատարվող մնացած դեպքերից երբ ադրբեջանական զինուժը խախտելով հրադադարի ռեժիմը հրետակոծում կամ գնդակոծում է մեր տարածքները, ճանապարհները վիրավորում և սպանում մեր սպաներին, զինվորներին կամ խաղաղ բնակիչներին, և ընդամենը այս դեպքը տարբերվում էր այնքանով, որ այն համարյա ամբողջությամբ տեսաձայնագրվել էր մեր վիրավոր օպերատորի կողմից:

Մենք արդեն վաղուց դադարած կլինեինք այդ մասին խոսելը եթե որոշ լրատվամիջոցներ 30 նաֆթահոտ արծաթի համար չշահարկեին մեր օպերատորի անձնական խնդիրները իրենց շահերի համար ջուր լցնելով թշնամու ջրաղացին: Ինչևէ հասարակությունը ինքը տվեց գնահատականը այս ամենին և ի ուրախություն մեզ 99%-ը մեր հանրության դրական գնահատական տվեց այս ամենին` իրենց սրտացավ աջակցությունը հայտնելով մեր վիրավոր գործընկերոջը (ՀՀԿ-ի տոկոսից էլ ավել) և ընդամենը մի քանի անհատներ այն ինչպես արդեն ասեցի շահարկեցին բացասական կողմից (ԼՏՊ-ի ստացած տոկոսից էլ պակաս ))))))

Կարծում եմ՝ այսքանով մենք կփակենք այս էջը և կանցնենք առաջ, գլուխներս կախ մեր գործը շարունակելով, առողջություն և շուտափույթ ապաքինում կհայտնենք մեր օպերատորին և կմաղթենք, որ հնարավորինս կարճ ժամկետում նա ոտքի կանգնի և վերադառնա մեր շարքերը:

Ներկայացնում ենք թույլատրված հատվածներ Մայիսի կեսերին ադրբեջանի կողմից սանձարձակ գործողությունների արդյունքում մեր զինված ուժերի պատասխան գործողություններից: Տեսանյութի սկզբում Ադրբեջանի կողմից ներկայացված կեղծ տեսանյութն է մոնտաժված, որն իբր պատկերում է մեր զին տեխնիկայի ոչնչացումը և իհարկե ներկայացնում մեր պատասխան գործողություններից որոշ հատվածներ, որպեսզի տարածված դեզինֆորմացիան կրկին նույն նաֆթահոտ գումարներով սնվող լրատվականների տարածած հերքենք և թույլատրված սահմանում ներկայացնենք իրադարձությունները»:



Նման նյութեր