Բլոգեր Բենիամին Գեսկինը Լատվիայից Twitter-ի իր էջում տեսահոլովակ է հրապարակել iPhone 8-ի ցուցադրությամբ: Դրանում ցուցադրվում է այն մակետը, որի լուսանկարներն ինսայդերը հրապարակել էր անցյալ ամսին:
Սմարթֆոնի հետին կափարիչը պատրաստված է ապակուց, և այնտեղ բացվածք կա կրկնակի խցիկի տակ: Ուշագրավ է, որ ճակատային պանելի վրա չկա Home կոճակը, իսկ խոսակցական բարձրախոսը տեղաշարժված է վեր: Գեսկինի խոսքով՝ տեսագրության մեջ պատկերված է ոչ թե աշխատանքային նախատիպն, այլ ձեռնարկությունում ստեղծված սմարթֆոնի մակետը՝ ռոբոտացված հաստոցներով արտադրության մշակման համար: Նաև հաղորդվում է, որ սմարթֆոնը կստանա OLED-էկրան՝ 5,7 դյույմ անկյունագծով, ինչպես նաև անհաղորդալար լիցքավորում:
Նոր iPhone-ները կներկայացվեն 2017 թվականի աշնանը՝ Apple-ի ամենամյա շնորհանդեսին: Վերջին տեղեկատվության համաձայն՝ ընկերությունը կթողարկի միանգամից երեք սարք, որոնցից երկուսը կդառնան iPhone-ի ներկայիս մոդելների աննշան բարելավումը: