Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր Վանաձորում հայտնի քրեական հեղինակություն «Ճաճոյի Էդոյի» որդուն՝ Տիգրան Մարտիրոսյանին սպանելու մեջ կասկածվում է վերջինիս կինը` 32-ամյա Լիաննա Կիրակոսյանը, ով արդեն ձերբակալվել է: armtimes. com-ի տեղեկություններով, քրեական հեղինակություն Տիգրան Մարտիրոսյանը պարբերաբար ալկոհոլի ազդեցության տակ վիճաբանել, ծեծի է ենթարկել կնոջը: Ըստ կայքի՝ նա նույնիսկ իրեն պատկանող «Մակարով» տիպի ատրճանակով մի քանի անգամ կրակել է տան մեջ:
Հարեւանները թեեւ նման ձայներ լսել են, սակայն չեն պատկերացրել, որ դա կարող էր կրակոցի ձայներ լինել: Բնակարանում նույնիսկ մի քանի տեղ կրակոցի հետքեր են եղել: Եվ ահա այսօր հերթական անգամ վիճաբանություն է եղել, Տիգրան Մարտիրոսյանը կրկին հանել է ատրճանակը ու սպառնացել ընտանիքի անդամներին, վիճաբանություն է եղել, ինչի ժամանակ Տիգրան Մարտիրոսյանին պատկանող ատրճանակը հայտնվել է կնոջ ձեռքում եւ վերջինս կրակել է ատրճանակի պահունակի ամբողջ փամփուշտները:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: