Մամուլն արդեն գրել է, որ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունը Էջմիածնում ձերբակալել է զինված հանցախմբի, որը պատրաստվում էր սպանել քրեական հեղինակություն Վստրեչի Ապերին ու Հռոմից նոր ժամանած Դոն Պիպոյին (Արթուր Ասատրյան):
Nyut.am-ի տեղեկություններով՝ Դոն Պիպոն, ով մեծ հեղինակություն ունի Հռոմում, ու խոշոր բիզնեսներ Մոսկվայում, Հայաստան է եկել՝ որդուն ամուսնացնելու: Հարսանիքի նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտել էր, երբ երեկ ձերբակալեցին վերոնշյալ զինված խմբի անդամներին:
Ո՞վ է պատվիրատուն: Առայժմ հայտնի չէ: Ինչ վերաբերում է հարսանիքին, ապա, մեր աղբյուրի վկայությամբ՝ Դոն Պիպոն Մոսկվայից արդեն բերել է թանկարժեք, շքեղ ավտոմեքենաներ, արարողությունը իրեն վայել անցկացնելու համար: