Կարեն Քոչարյան. Դիմում-նամակ մեր պատգամավորներին
Advertisement 1000 x 90

Կարեն Քոչարյան. Դիմում-նամակ մեր պատգամավորներին

Մամուլում լուրեր եղան, որ ԱԺ պատգամավորների շրջանում գզվռտոց է սկսվել սենյակների, կահույքի, ավտոմեքենաների և պետհամարանիշների համար:

Ես գիտեմ, որ դա 100%-անոց ճշմարտություն է:

Հարգելի պատգամավորներ, անկեղծ եմ ասում, մի քիչ հանգիստ ապրեք: Տատս ասում էր գյոռներդ չեք տանելու:

Օրինակ՝ իմ հեռախոսի համարը 094 40 98 56 է, մեքենայիս համարը՝ 34 ZM 637, և ես ինձ դժբախտ և նսեմացած չեմ զգում: Ժողովուրդ, էս երկրի ու ազգի պրոբլեմներից մեկն էլ հենց էդ պոնտերն են:

Հավատացեք, նորմալ մարդիկ միայն մի բան են մտածում նման դեպքերում. մեր պատգամավորների մեծ մասն այնքան կոպլեքսավորված է և չկայացած, որ սենյակներով ու պետհամարանիշներով են ուզում կոմպենսացնել իրենց բոլոր թերությունները: ԱՅՍՔԱՆԸ:

Կարեն Քոչարյանի Facebook-յան էջից



Նման նյութեր