Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Facebook-յան իր էջում անդրադարձել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների նախագահների տիկնանց լուսանկարին, գրելով.
«Բրյուսելում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովը բավական երկար կքննարկվի ԶԼՄ-ների կողմից և սոցցանցերում…
Պատճառը՝ սկանդալային լուսանկարն է, որը արվել է գագաթաժողովի մասնակից երկրների ղեկավարների կանանց ընդհանուր լուսանկարվելու ժամանակ… Լուսանկարի մեջ մի տղամարդ կա՝ Գոթյե Դեստնեն, ով Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթելի «ամուսինն» է… Իսկ տարօրինակն այն է, որ Դեստենեն և Բեթելին տղամարդ են…
Լյուքսեմբուրգի վարչապետը, ով չի թաքցնում իր համասեռամոլ լինելու փաստը ՆԱՏՕ-ի գագաթաժողովին գնացել է իր ամուսնու հետ, ով բավականին ակտիվ մասնակցել է գագաթաժողովին մասնակից երկրների ղեկավարների երկրորդ կեսերի համար նախատեսված ծրագրերին… Հենց դրանով է պայմանավորված այս լուսանկարում Լյուքսեմբուրգի վարչապետի ամուսնու հայտնվելը…
Ի դեպ, Մելանյա Թրամփը և ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների մյուս տիկնայք, որքան կարելի է կռահել նկարից, բավական ուրախացել են լուսանկարվելու այս ձևաչափից…
Լրիվ Սոդոմ և Գոմոր է…»: