Հայտնի ինսայդեր Բենջամին Գեսկինը Twitter-ի իր էջում տեղադրել է տեսանյութ, որում ցուցադրվում է ապագա iPhone 8-ի մակետը: 11-վայրկանանոց հոլովակում կարելի է բավական մանրամասն կերպով ուսումնասիրել ապագա սարքի մակետը:
Բլոգերը հայտարարում է, որ մակետն ստեղծվել է Apple-ում հաստատված սևագրերով, որոնք ընկնելու են ապագա ֆլագմանային սմարթֆոնների հիմքում:
Դատելով տեսանյութից՝ սարքի հետևի պանելը իրականացված է ապակուց: Տեսախցիկը լինելու է կրկնակի և ուղղահայաց, իսկ կորպուսի եզրը կպատվի մետաղական շրջանակով:
Տեսանյութում նաև երևում է, որ առջևի պանելում բացակայում է Home ֆիզիկական կոճակն ու մատնահետքերի սքաները:
Ենթադրվում է, որ արտադրողը այն կներդնի դիսփլեյում: