Հայաստանը տոնում է Եվրոպայի օրը: «Եվրոպական միությունը Հայաստանի համար» խորագիրը կրող ամենամյա միջոցառումներում ներկայացվում են Հայաստանում ԵՄ կողմից իրականացվող բազմաթիվ ծրագրեր, որոնք թիրախավորում են Հայաստանի բոլոր մարզերի համաչափ զարգացումը տարբեր ոլորտներում: «Այսօր Եվրոպայի օրերի ծրագրի ավարտն է: Մենք մեծ շրջան արեցինք, ճամփորդեցինք ամբողջ Հայաստանով` Վանաձոր, Գյումրի, Կապան, Գորիս, Եղեգնաձոր եւ վերադարձանք Երեւան»,- լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Նրա խոսքով` Հայաստանը ընդլայնված եվրոպական ընտանիքի անդամ է: «Մենք կցանկանայինք, որպեսզի հայերը քաջատեղյակ լինեին, թե ինչ է անում Եվրամիությունն այստեղ: Եվրամիությունն ամենամեծ դոնորն է եւ զարգացման ծրագրերի ամենամեծ աջակիցը»,-հավելեց ԵՄ դեսպանը: