Հեշտոցային արտադրության տհաճ հոտը
Advertisement 1000 x 90

Հեշտոցային արտադրության տհաճ հոտը

Բնական վիճակում կնոջ սեռական օրգաններն առանձնահատուկ հոտ չունեն, հիգիենայի պահպանման դեպքում այն չպետք է անհանգստացնի կնոջը։

Հեշտոցի հոտը սովորաբար առաջանում է հեշտոցի շրջանի բորբոքման պատճառով կամ բնական միկրոֆլորայի խանգարման հետևանքով։

Հեշտոցի բորբոքումը հաճախ ներքին կամ հեշտոցի արտաքին հատվածի վարակի արդյունք է լինում։ Գոյություն ունեն սեռավարակների մի շարք հարուցիչներ, որոնք բնորոշ հոտ են առաջացնում․գարդներելլան՝ ձկան հոտ, կանդիդիոզ հարուցող սնկերը՝ թթվային հոտ և այլն:

Հիվանդություններ, որոնք հեշտոցային արտադրության տհաճ հոտ են առաջացնում՝

բակտերիալ վագինոզ,

քլամիդիոզ,

կոնքի օրգանների բորբոքային հիվանդություններ,

վեներական հիվանդություններ,

վագինիտ,

ցերվիցիտ,

կանդիդոզ, այլ վարակներ։

Պատճառները

Վարակ (քլամիդիոզ, գոնորեա, տրիխոմոնադներ, կոնքի օրգանների և հեշտոցի բորբոքային հիվանդություններ՝ հարուցված ստաֆիլակոկով, ստրեպտակոկով կամ աղիքաին ցուպիկով:

Վարակից առաջացած վերքեր (փափուկ շանկր, գենիտալ հերպես, սիֆիլիս, վեներական լիմֆոգրանուլոմա և այլն)։

Ժողովրդական միջոցներով բուժելու վտանգավորությունը

Տհաճ հոտից ազատվելու ժողովրդական միջոցները կիրառելի են միայն այն դեպքում, երբ հոտի առաջացման պատճառը ոչ թե հիվանդածին միկրոօրգանիզմներն են, այլ կնոջ անհատական առանձնահատկությունը (երբ հոտը միշտ է եղել, հանկարծակի չի առաջացել) կամ հիգիենայի կանոնների խախտումը։

Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների դեպքում ժողովրդական միջոցները չեն բուժում, դրանք բորբոքումը դարձնում են քրոնիկական և հետագայում դժվար բուժելի։

Ժողովրդական ցանկացած միջոց օգտագործելուց առաջ պետք է հստակ իմանալ ախտորոշումը և հաշվի առնել ընտրված միջոցի հակացուցումները։ Եթե հոտի առաջացման պատճառը բորբոքումը կամ վարակը չէ, կարելի է երիցուկի կամ մարգանցովկայի թույլ լուծույթով արտաքին լվացում անել։ Հակառակ դեպքում դեղամիջոցը նշանակում է միայն բժիշկը։

Հեշտոցի տհաճ հոտի դեպքում դիմում են գինեկոլոգի կամ վեներոլոգի։

sotskiy.am