Աշխարհում հաքերների կողմից օրական 310 հազար նոր վիրուս է ստեղծվում: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հայաստանում և Վրաստանում Կասպերսկի լաբորատորիայի տարածաշրջանի ղեկավար Արմեն Կարապետյանը:
Նրա խոսքով` կիբեռհանցագործներն իրենց աշխատանքը բավական արագ են կատարում, իսկ պաշտպանվող կողմը` դանդաղ:
«Կիբեռհանցագործությունների դեմ պայքարել կարելի է տեղեկացվածության բարձրացմամբ և գումարով»,- հավելեց բանախոսը:
Արման Կարապետյանը նշեց, որ Հայաստանում ամեն 20-րդ համակարգիչ վարակված է այս կամ այն վիրուսով, իսկ պատճառը անվտանգության կանոնները չպահպանելն է:
«Երբեք մի սեղմեք անծանոթ հղման վրա, մի օգտագործեք նույն գաղտնաբառը և միշտ ստուգեք այն ռեսուրսները, որոնց ինֆորմացիա եք ուղարկում»,- հորդորեց նա:
Վիրուսներից զերծ մնալու համար Կարապետյանը խորհուրդ տվեց օգտվել լավ հակավիրուսից, որը միացված կլինի ինտերնետին և անընդհատ կթարմացվի: