TSMC ընկերությունը, որը պրոցեսորներ է արտադրում iPhone-ի համար, հավաստել է Apple-ի նոր սմարթֆոնում մատնադրոշների՝ էկրանում ներսարված սքաների հայտնվելու վերաբերյալ տեղեկատվությունը: Այս մասին գրել է Ubergizmo-ն: TSMC 2017 NA Technology Symposium խորհրդաժողովի ընթացքում, որը տեղի է ունեցել Թայբեյում, ընկերության ներկայացուցիչները պատմ ել են նոր iPhone-ում կատարված հանգուցային փոփոխությունների մասին: Դրանցից մեկը կդառնա սովորական Home կոճակի բացակայությունը՝ մատնադրոշմների ներսարված տվիչով:
Ավելի վաղ համարվում էր, թե Touch ID-ն կզետեղեն հետին կափարիչի վրա: Դրա փոխարեն Apple-ը, աղբյուրի խոսքով՝ պլանավորում է դիսփլեյի ցանկացած մասում մատնադրոշմի ճանաչման հնարավորության իրականացում օպտիկական մատնադրոշմման սենսորի միջոցով: Դրա հետ մեկտեղ TSMC-ում պատմել են, որ iPhone 8-ի էկրանը կստանա կողմերի 18,5 : 9 հարաբերակցությունը, ինչպես Samsung Galaxy S8-ի մոտ:
Նոր iPhone-ը կներկայացվի 2017 թվականի աշնանն Apple-ի ամենամյա շնորհանդեսին: 2017 թվականի ապրիլին հրապարակվել են սարքի մակետի առաջին լուսանկարները, ինչպես նաև նկարահանել են դրա տեսահոլովակը: Ըստ լուրերի՝ սմարթֆոնը կստանա նոր կրկնակի խցիկ, անշրջանակ էկրան և անհաղորդալար լիցքավորում: