Ակտիվորեն թափ է հավաքում մի նոր, մահացու վտանգավոր հոբբի՝ ռուֆինգ. Աշոտ Ահարոնյան
Advertisement 1000 x 90

Ակտիվորեն թափ է հավաքում մի նոր, մահացու վտանգավոր հոբբի՝ ռուֆինգ. Աշոտ Ահարոնյան

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Facebook-ի իր էջում գրել է. «Վերջերս ակտիվորեն թափ է հավաքում մի նոր, մահացու վտանգավոր հոբբի։ Ռուֆինգի /բառացի՝ տանիք մագլցող/ սիրահար և էքստրեմալ իրավիճակները տեսագրող երիտասարդների արկածախնդրությունները լայն տարածում են ստացել սոցիալական ցանցերում, և ամեն օր այս մահացու հնարքների նոր հետևորդներ են ի հայտ գալիս։ Կարծում եմ՝ բոլորս պետք է ուշադիր ու զգոն լինենք այդ մահաբեր երևույթի դրսևորումները կանխելու և դրա ողբերգական հետևանքները բացառելու համար։ Համոզված եմ, որ այս հարցում մեծ դերակատարություն կարող են ունենալ զանգվածային լրատվության միջոցները»։



Նման նյութեր