Երթևեկության խախտումների մասին հնարավոր է տեղեկանալ «TELEGRAM» բջջային հավելվածի միջոցով. ՃՈ
Advertisement 1000 x 90

Երթևեկության խախտումների մասին հնարավոր է տեղեկանալ «TELEGRAM» բջջային հավելվածի միջոցով. ՃՈ

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի հունիսի 5-ից գործարկվելու է Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների գործերով կայացված որոշումների վերաբերյալ «TELEGRAM» բջջային հավելվածի միջոցով տեղեկություններ տրամադրելու համակարգը:

Համակարգից օգտվելու համար անձը պետք է ներբեռնի «TELEGRAM» բջջային հավելվածը, որում փնտրի և ընտրի «ROADPOLICEbot» ենթահավելվածը:

Այնուհետև, անհրաժեշտ է համապատասխան ցանկից ընտրել «գրանցել նոր մեքենա» հրահանգը և մուտքագել տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը (12YY345 կամ 345YY12 ձևաչափով) և հաշվառման վկայագրի սերիա-համարը (օրինակ՝ LZ999999 ձևաչափով):

Եթե ուղարկված տվյալները ճիշտ են և հաշվառման համարանիշ ու հաշվառման վկայագրի սերիա-համար տվյալների զույգն իրականում առկա է Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրում, ապա անձը կստանա պատասխան այն մասին, որ նշված տրանսպորտային միջոցի տվյալներն ավելացվել են վարչական որոշումների վերաբերյալ տեղեկությունների հասանելիության ցանկում:

Աղբյուրը նշում է, որ եթե ուղարկված տվյալները ճիշտ չեն և հաշվառման համարանիշ ու հաշվառման վկայագրի սերիա-համար տվյալների զույգն առկա չէ Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրում, ապա անձը կստանա համապատասխան պատասխան:

Բջջային հավելվածի ներբեռնումն ու հետագայում տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների գործերով կայացված որոշումների վերաբերյալ տեղեկություններ դիտելն անվճար են:

Ներկայումս համակարգը գործում է փորձնական եղանակով:



Նման նյութեր