Կրակել է բնակարանի մուտքի դռան և պատշգամբի ուղղությամբ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Կրակել է բնակարանի մուտքի դռան և պատշգամբի ուղղությամբ

Մայիսի 29-ին, ժամը 21-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Օհանովի փողոցի 2 շենքի մի բնակչուհի և հայտնել, որ մի անծանոթ տղամարդ զենքը ձեռքին կրակում է դռանը և պատուհաններին:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 20.55-ին, 1965 թ. ծնված Սամվել Մ.-ն որսորդական հրացանից մեկ անգամ կրակել է հիշյալ շենքի բնակարաններից մեկի մուտքի դռան և պատշգամբի ուղղությամբ՝ վնասելով դռան ու պատուհանի շրջանակները և պատուհանի պաշտպանիչ ցանցը:

Վնասի չափը պարզվում է:

Ժամը 21.15 Սամվել Մ.-ն Օհանովի փողոցի թիվ 2 շենքի մոտից բերման է ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին:

Նշանակվել են դատաձգաբանական և ապրանքագիտական փորձաքննություններ:

Կատարվում է քննություն:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի