Երևանում ԱՄՆ դեսպանատան պարիսպներին բնապահպանական կոչերով պաստառներ կան, որոնցից մեկի վրա ամերիկացի մարդաբան Մարգրեթ Միդի (Margaret Mead) խոսքերն են, որն ասում է. մենք չենք կարող հասարակություն լինել, եթե ոչնչացնում ենք շրջակա միջավայրը (We won’t have a society if we destroy the environment):
Դեսպանատան հարևանությամբ Երևանյան լիճն է: Այն մեծ նշանակություն ունի շրջապատի միկրոկլիմայի և քաղաքային հանգստի գոտու ձևավորման համար, գրված է հանրագիտարանում:
Ինչպես հայտնի է, անցյալ շաբաթ օրը տեղի ունեցավ համապետական շաբաթօրյակ: Երևում է Երևանի քաղաքապետարանը մոռացել էր լճի մասին:
Առանց մեկնաբանության լճի այսօրվա վիճակը տեսանյութում: