
Այսօր՝ մայիսի 30-ին, «Շենգավիթ» բժշկական կենտրոնում երկվորյակ տղաներ են լույս աշխարհ եկել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փոքրիկների հայրը՝ Կարեն Մարգարյանը, և մայրը՝ Հասմիկ Մելքումյանը, երկար տարիներ են սպասել այս բարի լուրին ու հիմա հայրը, ով «Արմենիա» հեռուստաընկերության մեր գործընկերներից է, հպարտանում է, որ հաղթանակած հայոց բանակ է ճանապարհելու երկու զինվորի։
Երեխաները ծնվել են բնական ճանապարհով, և բժիշկները փոքրիկների վիճակը գնահատում են լավ և առողջ։