Գևորգ Արևի Գասպարյան. «Գոմքի լիճը այլևս չկա» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Գևորգ Արևի Գասպարյան. «Գոմքի լիճը այլևս չկա»

Ճանապարհորդ Գևորգ Արևի Գասպարյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Գոմքի լիճը այլևս չկա:

Առաջին նկարում Գոմքի լիճն է 2013թ-ին նկարված:

Մնացած նկարները երեկվա մեր այցելությունից են:

Մենք տեղադրեցինք առաջին ցուցանակը, որը ուղղորդում է դեպի Գոմքի լիճ և, երբ հասանք լիճ հասկացանք, որ այլևս ցուցանակներ պետք չեն, զբոսաշրջիկները չպետք է տեսնեն սա»:

Նշենք, որ Գոմքի լիճը գտնվում է Վայոց Ձորի մարզում: Մարզկենտրոնից 35 կմ հեռավորության վրա, Ախտա գետի ափամերձ լանջերին։ Սահմանակից է Զառիթափ և Արտավան համայնքներին և Նախիջևանին։