Գագիկ Համբարյան. «Մերկելի պատասխանն Էրդողանին»
Advertisement 1000 x 90

Գագիկ Համբարյան. «Մերկելի պատասխանն Էրդողանին»

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի Facebook-յան գրառումը.

Ըստ գերմանական Die Welt-ի տեղեկությունների՝ Գերմանիան կտրականապես դեմ է արտահայտվել, որ հաջորդ տարվա ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների հանդիպումը տեղի ունենա Ստամբուլում… Գերմանիայի դեմարշին միացել են նաև Ֆրանսիան, Դանիան և Նիդերլանդները… «Մենք չենք ցանկանում, որ կարծիք ստեղծվի,թե մենք պաշտպանում ենք թուրքական կառավարության ներքին քաղաքականությունը…»:
Հիշեցնեմ, որ 2046 թ-ին Վարշավայում կայացած ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարների գագաթաժողովի ժամանակ Թուրքիայի նախագահը առաջարկել էր հաջորդ երկու գագաթաժողովներն անցկացնել Թուրքիայում… ՆԱՏՕ-ի անդամ երկրներն այդ ժամանակ պատասխան չէին տվել,սակայն շատերի կարծիքով Էրդողանի առաջարկն ընդունելի էր… Հիմա իրավիճակը կտրուկ փոխվել է… Թուրք-գերմանական հարաբերություններում տեղի ունեցած վայրիվերումները, կապված Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և թուրք նախարարների հանդիպումների արգելքը գերմանաբնակ թուրքերի հետ, վատթարացրել են հարաբերությունները Բեռլինի և Անկարայի միջև… Այդ ամենին ի պատասխան Անկարան փորձում է «պատժել» Մերկելին՝ թույլ չտալով գերմանացի պատգամավորներին այցելել Ինջիրլիկ ռազմակայանում ծառայող գերմանացի զինվորականներին…

Նիդերլանդները և Դանիան ևս բացասաբար վերաբերվեցին թուրք նախարարների այցերին իրենց երկրներ…

Ժամանակն է, որպեսզի Գերմանիան և նրա եվրոպացի գործընկերները պատասխանեն Անկարայի լկտի պահվածքին… Սա դեռ սկիզբն է. Թուրքիան զրկվում է կարևոր միջազգային գագաթաժողով անցկացնելու հնարավորությունից…



Նման նյութեր