
Դերասանուհի Լուիզա Ղամբարյանի անսպասելի հիվանդության պատճառով այսօր հետաձգվել է Սուրեն Շահվերդյանի «Սև դառը շոկոլադ» ներկայացումը: Ռեժիսորն այդ մասին գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
«Հարգելի հանդիսատես, Լուիզա Ղամբարյանի անսպասելի ծանր հիվանդության պատճառով այսօրվա «Սև դառը SHOCKոլադ» ներկայացումը հետաձգվում է հունիսի 15-ին, ժամը 20:00-ին: Հայցում ենք ձեր ներողամտությունը»,- գրել է Շահվերդյանը: