Ստարտափ մրցույթ` կրթության վերաբերյալ
Կրթությունը ցանկացած երկրի զարգացման պայմանն է: Առանց զարգացող կրթական համակարգի հնարավոր չի լինի ստեղծել այնպիսի աշխատուժ, որը կկարողանա մրցել միջազգային շուկայում: Կրթության խնդրին անդրադառնում են աշխարհի տարբեր անկյուններում` փորձելով օգտագործել տեղեկատվական տեխնոլոգիաները, ինչպես նաև փորձելով ձևափոխել գիտելիքների մատուցման առկա ֆորմատն ու բովանդակությունը: Արդյո՞ք կրթությունը ծառայություն է, որի համար պատրաստ ենք վճարել, թե՞ պարտադրված ծանր բեռ է (լինի դա բուհական ուսուցում, թե առցանց կրթական ծրագիր): Ինչպե՞ս անել, որպեսզի մենք վերաբերվենք կրթությանը որպես մեզ մատուցվող ծառայության և, լինելով պահանջատեր հաճախորդ, հետամուտ լինենք դրա որակի բարձրացմանը: Արդյո՞ք հնարավոր է սովորելու և կրթելու այնպիսի մշակույթ ստեղծել, որը կլինի մարդակենտրոն և ստեղծարար: