Երևանի քաղաքապետարանի «ֆեյսբուքասացները». vesti.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Երևանի քաղաքապետարանի «ֆեյսբուքասացները». vesti.am

Vesti.am-ն այսօր անդրադարձել էր Երևանյան լճի հարակից տարածքում կուտակված աղբի թեմային:

Օրեր առաջ այդ թեմայի վերաբերյալ մենք հարցում էինք ուղարկել Երևանի քաղաքապետարան, որտեղից պատասխանել էին, որ մայիսի 27-ին կազմակերպված համապետական շաբաթօրյակի ժամանակ լճի տարածքը մաքրվել է:

Այսօր արդեն ֆեյսբուքյան էջում տեղադրված նյութին արձագանքել են Երևանի քաղաքապետարանից:

Նշվում է, որ Երևանյան լճի հարակից տարածքը մշտապես մաքրվում է համապատասխան ընկերությունների կողմից:

Խոստովանեմ, որ տարակուսած եմ: Հենց այս պահին ու տարիներ շարունակ լճի ափերը խեղդվում են աղբից ու աղտեղությունից: Լուսանկարները, որ ներկայացված են վերը նշված հոդվածում, կատարվել են այս տարվա մայիսի 29-ին: Այսքանից հետո կա՛մ համապատասխան ընկերությունները վարձատրվում են անիմաստ և թերանում իրենց պարտականությունների կատարման մեջ, կա՛մ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությունն ինքը չի իրականացնում իր գործառույթները, քանի որ լճի տարածքում կուտակված աղբն ունի տարիների պատմություն:

Հ.Գ. ՄԵծարգո պարո՛ն քաղաքապետ. Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի ֆեյսբուքյան թիմն ակնհայտ ապատեղեկատվություն է տարածում:



Նման նյութեր