SlashLeaks կայքը հրապարակել է նկար, որը ցուցադրում է 2017 թվականին ներկայացվելիք iPhone-ների կառուցվածքը:
Ըստ շրջանառվող լուրերի՝ Apple-ը կթողարկի միանգամից երեք մոդել՝ iPhone 7s, iPhone 7s Plus և iPhone 8:
Լուսանկարները ցույց են տալիս, թե ինչպիսի արտաքին կառուցվածք են ունենալու նոր սմարթֆոնները՝ համեմատելով դրանք իրար հետ:
iPhone 7s-ը կլինի ամենափոքր սմարթֆոնը և միակը, որ կունենա միայն մեկ հիմնական տեսախցիկ: Մյուս երկու սմարթֆոնները, բացի դիմացի տեսախցիկից, կունենան երկու հիմնական տեսախցիկ:
Apple-ում նշում են, որ iPhone 8-ը շատ հարցերում լինելու է հեղափոխական: Apple-ը նոր սմարթֆոնում կազատվի Touch ID մատնադրոշմների սքաներից՝ դրա ինտեգրացման խնդրի պատճառով:
Փորձագետների խոսքով՝ Apple-ը պլանավորում է մատնադրոշմների սքաները տեղադրել դիսփլեյի մակերևույթի տակ, որպեսզի այն գործի էկրանի ցանկացած մասից: Սակայն ընկերությունում առաջացել են տեխնոլոգիայի ներդրման հետ կապված դժվարություններ, ուստի դրանից կարող են հրաժարվել հօգուտ կենսաչափական աուտենտիֆիկացիայի մի այլ մեխանիզմի՝ աչքի ծիածանաթաղանթի սքաների օրինակով: Նաև ընկերությունը կարող է մատնադրոշմների սքաները տեղադրել սարքի հետին կափարիչի վրա:
Ամենայն հավանականությամբ, նոր սմարթֆոնները կթողարկվեն սեպտեմբերին: Ըստ շշուկների՝ iPhone8-ը կարժենա 1000 դոլարից մի փոքր թանկ:
Սիրարփի Աղաբաբյան