Հաճելի է ականատես լինել նոր ձևավորվող «բանակային» դիվանագիտությանը
Advertisement 1000 x 90

Հաճելի է ականատես լինել նոր ձևավորվող «բանակային» դիվանագիտությանը

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի Facebook-յան գրառումը. «Դիվանագիտությունը արտաքին գործերի գերատեսչության մենաշնորհը չէ, իսկ արտաքին քաղաքականության իմպլեմենտացիայի դիվանագիտական բաղկացուցիչը լայնաշերտ է։

Պառլամենտական, ժողովրդական, եկեղեցական և այլ տեսակի դիվանագիտությունը պետության համար մշտապես եղել է կենսունակ և օգտակար մեխանիզմ։ Օրինակ՝ Ռուսաստանում 90-ականներին ինքնուրույն դիվանգիտություն էր իրականացնում ՊՆ-ն, ինչը հաճախ չէր համընկնում Ռուսաստանի ԱԳՆ դիրքորոշման հետ։ Ավելին, կար որոշակի մրցակցություն և շահերի բախում։

ԱՄՆ պատմության ընթացքում էլ Պենտագոնի և Պետդեպի ջրերը հաճախ մեկ առվով չեն հոսել և սա բնական է։

Եթե հետևել եք ՀՀ պաշտպանության նախարարի՝ ՌԴ, Իրան, Հունաստան, Վրաստան, Կիպրոս կատարած այցերին և հանդիպումներին, նկատած կլինեք, թե ինչ ակտիվ է այս կառույցը սկսել իրականացնել բանակային դիվանագիտություն։

Սակայն, ի տարբերություն վերոնշյալ օրինակների, մեր դեպքում՝ ՊՆ-ն ոչ թե մրցակցում, այլ փոխլրացնում է ԱԳՆ-ին և սա, բնականաբար, այս կառույցների ընդհանուր համակարգման արդյունք է»։



Նման նյութեր