
Հայաստանում շուտով կարգելվեն աջակողմյան կառավարմամբ (աջ ղեկով) ավտոմեքենաները: Կառավարությունում մշակվում է ծրագիր, որպեսզի արգելվեն աջ ղեկով մեքենաների շահագործումը:
Ըստ նույն աղբյուրի՝ ներմուծվող ավտոմեքենաների համար կտրվի 60-օրյա ժամկետը ղեկը ձախակողմյան փոխելու համար, հանրապետության տարածքում արդեն շահագործվող ավտոմեքենաների համար ևս կտրվի ժամկետ:
Այս փոփոխության պատճառներից մեկն այն է, որ աջակողմյան կառավարմամբ մեքենաները նախատեսված չեն Հայաստանում, նաև շատ են նման մեքենաների մասնակցության վթարների թիվը: