Սեպտեմբերի 18-ին լրացել է «Տաշիր գրուպ» ընկերության նախագահ, հայազգի խոշոր գործարար Սամվել Կարապետյանի դստեր՝ Տաթևիկ Կարապետյանի ամուսնության 6-ամյակը։ Այս առիթով Տաթևիկը ծավալուն գրառում է արել Instagram սոցիալական կայքի իր էջում։
Հիշեցնենք, որ «Սինեմա սթար» կինոթատրոնների ցանցի կառավարիչ Տաթևիկ Կարապետյանը այս տարվա Forbes-ի գործարար կանանց ցուցակում 26-րդ տեղն էր զբաղեցնում, ում կարողությունը հասնում է 4 մլրդ դոլարի:
Տաթևիկն իր ամուսնության մասին գրել է Instagram-ում:
«Ներբող «դիմադրության մասին» կամ օգոստոսի 18-ը մեր ամուսնության օրն է։ Ուղիղ 6 տարի է անցել այն օրվանից, երբ նա հավատաց, որ այնպիսի հրաշքն, ինչպիսին ես եմ, կարող է ընկնել իր գլխին։ Շատերն ասում էին, թե ինչպես է նրա բախտը բերել իմ հարցում՝ բացի մայրիկիցս (նա գիտեր, որ ես խախտում եմ իդեալական կովկասյան կնոջ կանոնները, ով գիտի բոլոր բաղադրատոմսերն ու համեմունքները)։ Վերադառնանք հաջողությանը. իրականում միայն նա էր տեսնում, թե որքան է բերել իր բախտը, և չի հոգնում այդ մասին կրկնել ինձ շաբաթվա ընթացքում 7 օր, օրվա ընթացքում 24 ժամ։ Իսկ ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ նրանից շուտ տեսա նրա պոտենցիալը։ Չնայած իմ գեների շնորհիվ ես դեռ այն ժամանակ էի խելամտորեն ներդրում կատարում ապագայի համար։ Իմ ամուսինն իմ լավագույն մասնիկն է։ Եվ մարդիկ, ովքեր մեզ գոնե փոքր-ինչ ճանաչում են, հրաշալի հասկանում են, թե մենք ինչ «նմուշներ» ենք։ Ամուսինս պահանջկոտ է հստակ դրված հարցերի, պատասխանների, որոշումների նկատմամբ։ Հավատացեք, որ ես հրաշալի գիտեմ, թե ինչ եմ ուզում կյանքից և ինչպես արժանանալ դրան։ Իմ իրականության մեջ բրոունյան անկանոն շարժումը զրայական է։
Ամուսինս ատում է էմոցիաները։ Ես պնդում եմ, որ ընդունի գոնե դրականները, սակայն դեռևս ապարդյուն։ Իմ 33-ամյա թոշակառուն պնդում է, որ չի կարելի շատ ուրախանալ, դրան մշտապես հետևում է ուժեղ հիասթափությունը։ Ամուսինս տանել չի կարողանում, երբ ինչ-որ մեկի մոտ որևէ բան ավելի լավ է, քան ինձ մոտ։ Այդ պատճառով էլ Apple-ի առաջին գադջեթներն ինձ ավելի շուտ են հասնում, քան «Դիմոնին»։
Ամուսինս միշտ ուրախանում է, երբ ես լավ եմ, իսկ ես չեմ ուրախանում, երբ նա լավ է այնտեղ, ուր չկամ ես։ Երիտասարդ եմ։ Խոստովանում եմ։
Ամուսինս ինձ թույլ չի տալիս նստել տանը և նրա համար ընթրիք պատրաստել։ Ոչ։ Ոչ այդպես։ Նա ինձ չի թողնում տանը նստել, այդ պատճառով էլ ես որոշել եմ նրա համար ընթրիք չպատրաստել։
Ամուսինս ծուլանում է ինձ հետ վիճել։ Հարցերի 99 տոկոսը գործնական են, և երկխոսությունը հիմնականում հետևյալն է.
Երեքշաբթի.
– Տա՛թ, վաղը շատ ծանր օր է, արի հինգշաբթի վիճենք։
– Ես հինգշաբթի չեմ կարող, բազմաթիվ գործեր ունեմ։
– Ուրբա՞թ։
– Ի՞նչ։ Ուզում ես փչացնել ուրբաթ երեկո՞ն։ Վերջ։
Ինչպես տեսնում եք, նրա հետ վիճելու ժամանակ չկա։ Իմ ամուսինն այնքան հիանալի է, որ դուք կքնեք, մինչև ես ամենը թվարկեմ։
Որպես վերջաբան։ Ինչպես ասում էր Այն Ռենդը, «Ես քեզ սիրում եմ» ասելու համար պետք է սովորել արտաբերել «Ես» բառը։ Եզրակացություն՝ ինձ շուտով զայրացած «սմայլիկ» կգա այս գրառման և ճշմարտությունը պատմելու համար, և քանի դեռ դա տեղի չի ունեցել, ուզում եմ խոստովանել, Գերի, ես gajdbkelsnsbelejro18shhdhdkdbi7392/ksbdnd₽/!:&:!. Այսպես։ Զգուշացում՝ այս գրառումը լի է սարկազմով, փոխաբերություններով և ինքնահեգնանքով»,- մասնավորապես գրել է նա։