Ո՞րն է ֆեյսբուքյան հրապարակումների լավագույն ժամը
Advertisement 1000 x 90

Ո՞րն է ֆեյսբուքյան հրապարակումների լավագույն ժամը

Բոլոր նրանց, ովքեր զբաղվում են սոցիալական հարթակներում  բիզնեսի առաջխաղացմամբ հուզում է այն հարցը` արդյոք կարևոր է հրապարակումներ կատարելու ժամը և եթե այո, ապա ինչքանով  է դա կարևոր։

Կարդալով տարբեր տեսակի հրապարակումներ, և հասկանալով, որ ամեն դեպքը  յուրօրինակ է, կախված  թիրախային խմբի գտնվելու երկրից և այլ հանգամանքներից, մենք որոշեցինք ինքներս հետազոտել այդ հարցը։

Նախ և առաջ հասկանանք թե ինչու է կարևոր հրապարակման ժամը։

Որպեսզի Ֆեյսբուքը անվճար ցույց տա Ձեր բիզնես էջի հրապարակումը հնարավորինս մեծ քանակի օգտատերերի,  պետք է լինեն մի քանի նախապայմաններ:  Առաջինը՝ այդ օգտատերը պետք է կապ ունենա Ձեր էջի հետ («լայք» արած լինի), երկրորդը՝ այդ հրապարակումը պետք է լինի «թարմ», և երրորդը՝ հրապարակումը պետք է լինի հետաքրքիր։

Այսինքն, եթե ենթադրենք, որ  2 էջ կատարում են հրապարակումներ, որոնք նույնքան հետաքրքիր են և նույն անձը 2 էջն էլ լայքել է, ապա  Ֆեյսբուքը օգտատերերին  ցույց կտա այն հրապարակումը, որն ավելի «թարմ է»։

Կա երկու հիմնական հանգամանքներ, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել:  Առաջինն այն ժամն է, երբ Ձեր թիրախային խմբից հնարավորինս շատ օգտատեր օնլայն կլինի, մյուսը՝ այն ժամը, որին  Ձեր օգտատերերը պատրաստ են  լինում ընդունել և ընկալել Ձեր տրամադրած վիզուալ և տեսքտային տեղեկությունը։

Սկսենք ընդhանուր դրույթներից:

Շատ ակտիվ են Առավոտյան ժամը 07:30  – 09:00 և երեկոյան 22:00  – 00:30 ժամերը, երբ շատերը Հայաստանում օնլայն են և հիմնականում պատրաստ են ինֆորմացիա ընկալելու: Այդ ժամերին կարելի է տարածել ընդհանուր, ընկերությանը կամ ծառայություններին  ծանոթացնող բնույթի ինֆորմացիա։

Եթե խոսքը գնում է մանկական ապրանքների մասին, ապա ակտիվ է նաև ցերեկային ժամերը, 12:00 – 15:00, երբ բալիկները ննջում են, իսկ երիտասարդ մայրիկները կարող են իրենց թույլ տալ ժամանակ անցկացնել համացանցում, սակայն այդ ժամանակ չմոռանաք, եթե վճարովի գովազդ եք դնում, «interest»-  ների մեջ նշել «motherhood», «childcare» «parents» interest-ները: Սա փորձված է և  շատ լավ է աշխատում։

Եթե խոսքը գնում է սննդի օբյեկտի առաջխաղացման մասին, ապա բացի նշված առավոտյան և երեկոյան ժամերից,  ճիշտ է հրապարակումը լանչի ժամից  և աշխատանքային ժամերը ավարտելուց 1-2 ժամ առաջ՝ 11:00  – 12:00   և 16:00 – 17:00:

B2B որորտի համար ավելի ճիշտ է հրապակումներ անել միայն աշխատանքային օրերին և ժամերին (35% ավելի լավ է աշխատում, քան այլ ժամանակ):

B2C ոլորտի համար շատ լավ են աշխատում շաբաթ-կիրակի օրերին, 13.00-17.00-ին կատարված հրապարակումները:

Եթե ընդհանրացնենք, ապա ամեն մի բիզնեսի ձև, ամեն էջ ունի իր յուրահատկությունները։

Մենք խորդուրդ ենք տալիս չվախենալ փորձարկելուց։ Անկախ նրանից, թե ինչ ենք խորհուրդ տալիս մենք կամ այլ աղբյուրներ՝ փորձարկեք, hրապարակումները տեղադրեք տարբեր ժամերի և համեմատեք։ Նկատի ունեցեք, որ թվային աշխարհը շատ արագ է փոփոխվում,  և Ձեր իմացած տեղեկությունը կարող է այլևս ակտուալ չլինել։

🙂

DFթիմ

digitalfactory.co