Վարչապետ Կարեն Կարապետյանի Facebook-յան գրառումը.
«Սիրելի՛ ծնողներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ ու ձեր երեխաներին այս պայծառ ու լուսավոր տոնի առթիվ։ Մենք ոչ միայն այսօր, այլև տարվա բոլոր օրերին պետք է հիշենք, որ մեր փոքրիկները մշտապես ունեն մեր սիրո, պաշտպանության, ջերմության ու հոգատարության կարիքը։
Թող որ բոլորս, անկախ մեր ամենօրյա հոգսերից ու աշխատանքային ծանրաբեռնվածությունից, փորձենք ավելի շատ ժամանակ հատկացնել մեր երեխաներին, մասնակցել նրանց առօրյային ու անմասն չմնալ նրանց հուզող մեծ ու փոքր խնդիրներից։
Ոչ մի երեխա չպետք է մնա առանց ուշադրության ու խնամքի։ Մենք բոլորս ենք պատասխանատու մեր հասարակության ամենափոքր, բայց ամենակարևոր անդամների երջանիկ ու խաղաղ մանկության ապահովման համար»։