«Անտարես» հոլդինգի տնօրեն Արմեն Մարտիրոսյանի Facebook-յան գրառումը:
«Ես չեմ ծխում, հարգում եմ և ծխողներին և չծխողներին։ Երկու խումբն էլ իրավունքներ ունեն։ Ու պետք է երկուսի իրավունքն էլ հարգվի։
Շատ երկրներ են գնացել բացարձակ քայլերի ճանապարհով և այնուհետև մեղմացրել իրենց քաղաքականությունը։ Մեր սխալները մեզ քի՞չ են, որ անպայման ուզում ենք ուրիշի արդեն արած սխալներն էլ կրկնենք։ Էդ ի՞նչ գրանտ եք ստացել։ Թե՞ ծխախոտի գինը պիտի բարձրանա, որ դուք հարստանաք, մի քիչ էլ բյուջե փող մտնի, որ էլի հարստանաք։ Ու ձև չունեք թանկացնելու, ասում եք, որ մեր առողջության մասին եք մտածում։ Եթե իսկապես մտածում եք՝ հրաժարական տվեք։
Ձեր վրա ծախսած նյարդերից ավելի շատ մարդա մեռնում, ձեր կառավարելուց՝ ավելի շատ մարդա լքում Հայաստանը կամ սպանվում սահմանին, սովից կամ թերսնվելուց մահանում։ Թե՞ այլ բան եք որոշել անեք, ու ձեզ ատվլեկայուշչի աղմուկ է հարկավոր։
Աշխարհի 600 000 թիվն եք ներկայացնում, քանի որ եթե Հայաստանի համար հաշվարկ անեք, կստացվի 150 ծխողի առողջության մասին եք խոսում, այն դեպքում երբ տարին 60 000 մարդ է լքում Հայաստանը»։