ԱՄՆ-ում Չառլզ Շթարք Դրեյպերի լաբորատորիայի և Հովարդ Հյուզի բժշկական ինստիտուտի հետազոտողներն ստեղծել են ճպուռ-կիբորգ: Առաջին թռիչքի տեսագրությունը հրապարակել է Gizmodo հրատարակությունը:
Գիտնականները կենդանի միջատին ամրացրել են մանրիկ տվիչներ և DragonflEye էլեկտրոնային սխեմաները, ինչը թույլ է տվել այն կառավարել հեռվից: Դրա համար գիտնականները լուսազգայուն գեներ են ներդրել կենդանու նյարդային համակարգում, ինչը նեյրոններին թույլ է տալիս արձագանքել էլեկտրոնիկայի միջոցով տրվող լույսի իմպուլսներին:
Օպտիկաթելքային կառուցվածքները սնուցվում են էլեկտրականությամբ, որն արտադրվում է փոքրիկ արևամարտկոցներով: