Արտակ Բեգլարյանը Facebook-յան իր էջում գրել է. «Ասում են՝ մեկ օր մնաց իմ ու հրեշտակիս հարսանիքին, և մենք կհամալրենք ավելի երջանիկների շարքերը 🙂
Իրականում շատ կուզեի շատերիդ տեսնել մեր հարսանիքին, բայց, ցավոք, սահմանափակություններն իրենց գործն այստեղ էլ են անում:
Այնպես որ, համոզված լինելով, որ բոլոր ընկերներս կիսում են երջանկությունս, միևնույն ժամանակ հույս ունեմ, որ նույնչափ ըմբռնող են այս իրավիճակում:
Ի դեպ, հունիսի 17-ին մենք Երևանում կլինենք՝ փաբերից մեկում մեր պսակադրությունը միասին նշելու նպատակով: Բոլորիդ հրավիրում ենք այդ միջոցառմանը, իսկ վայրն ու ժամը կգրեմ առաջիկա օրերին»: