Լիզա Ճաղարյան. «Ութ օր մնաց, որ փոթորիկը Մոսկվայից տեղ հասնի»
Advertisement 1000 x 90

Լիզա Ճաղարյան. «Ութ օր մնաց, որ փոթորիկը Մոսկվայից տեղ հասնի»

Լիզա Ճաղարյանի Facebook-յան հրապարակումը:

Ասացի.

-Խնդրում եմ անջատեք, հա՞։

Արդեն հասկացաք՝ տաքսի էի նստել, վարորդը ռաբիս էր զլել։ Անջատեց։

Որ շատ չնեղանա, շարունակեցի՝ կարող եք ուրիշ բան միացնել։

Ասաց՝ ես ի՞նչ իմանամ՝ ինչ եք սիրում։

Ասացի՝ ինչ ուզում եք, միայն ռաբիս չլինի։

Միացրեց։ Ռուսական ռաբիս էր։

Բայց էլ ձեն չհանեցի. ինչ իմանամ՝ ձեն հանելուց հետո ո՞ր ազգի ռաբիսն է միացնելու։

Մեկ էլ թե՝ էս շոգը վրա տվեց։

Ասացի՝ ցրտից լավ է։

Ու էստեեեեեեեեեեղ տաքսիստս ոգեւորվեց։

-Դուք դեռ ցուրտ չեք տեսել, հեսա մի էնձեւի ահավոր ցրտեր են սկսվելու։

Ասում եմ՝ էդ ո՞նց, հունիսի՞ն։

Ասում է՝ հաաաաաաա, հենց հունիսին, հեսա Մոսկվայի էն փոթորիկը հասնելու է Հայաստան, տա՛սը օրից հասնելու է։

Ասում եմ՝ հա՞։

Ասում է՝ հա՛։

Ասում եմ՝ բայց Գագիկ Սուրենյանը ոնց որ թե նման բան չի ասել։

Տաքսիստս թե՝ Գագիկ Սուրենյա՞նն ով ա։

Ասում եմ՝ դե էն Հիդրոմետ ծառայության…

Ասում է՝ Գագիկ Սուրենյա՞նն ով ա, որ ասի կամ չասի։ Գագիկ Սուրենյանը խաբեբա յա։ Բնությունն ա որոշում՝ ինչ անի։ Տասը օրից փոթորիկը հասնելու է Հայաստան։

Ասում եմ՝ փաստորեն դուք բնությունն եք։

Չհերքեց։ Էլ չխոսեցի, որովհետեւ զգացի՝ բնությունը նեռռռվային մարդ է, իսկ ղեկին նստած բնությանը չի կարելի նեռռռվայնացնել։
Բարով-խերով տեղ հասա։

Ութ օր մնաց, որ փոթորիկը Մոսկվայից տեղ հասնի։

 



Նման նյութեր