Virgin Galactic-­ը տիեզերանավի նոր փորձարկում է կատարել
Advertisement 1000 x 90

Virgin Galactic-­ը տիեզերանավի նոր փորձարկում է կատարել

ԱՄՆ­-ի Virgin Galactic ընկերությունը կատարելէ Unity մոդելի SpaceShipTwo ենթաուղեծրային տիեզերանավի հերթական փորձարկումը: Այս մասին հաղորդվում է ընկերության կայքում: Թեստերի ընթացքում SpaceShipTwo-­ն թռիչք է կատարել Կալիֆոռնիայի նահանգի Մոհավե անապատի երկնքում: Փորձարկումներն ավարտվել են տիեզերանավի փափուկ վայրէջքով: Վերջին փորձարկումները դարձել են Unity տիեզերանավի իններորդ թռիչքը: SpaceShipTwo տիեզերանավը մշակում է Virgin Galactic ընիկերությունը ենթաուղեծրային տուրիստական թռիչքների համար (հարյուր կիլոմետրից բարձր): Բազմակի օգտագործման ապարատի մեկնարկն իրականացվում է WhiteKnightTwo տանող հրթիռի միջոցով, որից Unity­-ն այնուհետև անջատվում է և ինքնուրույն վայրէջք կատարում:

Unity-­ն, որը ներկայացվել է 2016­-ի փետրվարին, Enterprise մոդելի հերթական լրամշակումն է, որը 2014 թվականի հոկտեմբերին թեստային թռիչքի ընթացքում կործանվեց Մոհավեի երկնքում: Վթարի պատճառն օդաչուի սխալն էր, ինչի առնչությամբ Unity­-ի կառավարման որոշ գործառույթներ, Enterprise-­ի համեմատությամբ, ավտոմատացված են: