
Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 173 տան բակում հունիսի 3-ին իժ տեսակի օձ է հայտնաբերվել: Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները բռնել են օձին և տեղափոխել անվտանգ տարածք: