Եվրախորհրդարանի լյուքսեմբուրգցի պատգամավոր Ֆրանկ Էնգելն այսօր ամուսնացել է: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, նրա ընտրյալը հայուհի է՝ Տաթև Մանուկյանը: Վերջինս Հայաստանից է, սովորել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում, ապա տեղափոխվել Բելգիա՝ ուսումը շարունակելու։
Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը լուսանկար է հրապարակել Ֆեյսբուքում, որից պարզ է դառնում, որ ԵԽ պատգամավորն ու իր հարսնացուն այսօր քայլել են մայրաքաղաքի կենտրոնով՝ Հանրապետության հրապարակով: Նրա ուշադրությունը գրավել է այն փաստը, որ Տաթևն իր հարսանեկան սպիտակ զգեստի հետ համադրել է ցորենի հասկերից պատրաստված ծաղկեփունջ, իսկ Ֆրանկ Էնգելը նույն հասկերից փակցրել է կոստյումի գրպանին:
Ի դեպ, Տաթևն էլ այսօր լուսանկար է հրապարակել և մակագրել. «Ես ՀԱՅՈՒՀԻ եմ… Ու Եվրոպայում ոտք դնելու առաջին իսկ օրվանից գիտակցել եմ՝ շատերը հենց իմ պրիզմայով են ճանաչելու հայկականությունն ու Հայաստանը… Ու այսօր անձնական երջանկությանս հետ մեկտեղ ես ստանձնում եմ պարտավորություն ու պատասխանատվություն՝ Հայաստանն ու հայուհու կերպարը ամուսնուս գործունեության հետ կապված միջազգայնորեն ներկայացնելու…»։