Այսօր՝ հունիսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 12:50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ գյուղի 10-րդ փողոցի թիվ 39 տան բնակիչը ներսում չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին, դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել թիվ 9 հրշեջ -փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները պատուհանից մուտք են գործել տուն և երկրորդ հարկի աստիճանվանդակների մոտ հայտնաբերել են 50-ամյա Արմեն Թամազյանի դին՝ կախված վիճակում:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումը բաժնի պետ՝ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Կոտայքի քննչական բաժնի խումբը բաժնի պետ Հրաչ Ղազարյանի և ավագ քննիչ Հուսիկ Կարապետյանի գլխավորությամբ:
Ոստիկանները ու քննիչները այնտեղ հայտնաբերել են նաև երկտող, որտեղ գրված է . «Խորտակվեցի, էլ չեմ կարող այսպես ապրել, իմ արյամբ կմաքրեմ իմ պատիվն ու անունս»: Գ. Շամշյանի տեղեկություններով մահացածը երկու անգամ եղել է ամուսնացած, առաջին կնոջից ունեցել է մեկ երեխա, երկրորդից՝ երկու:
Նա աշխատում էր ամերիկյան ինչ-որ կազմակերպությունում, որը առաքելություն էր կատարում Աղֆանստանում:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի