Զաքարիա Ծայրագույն վարդապետի Facebook-յան հրապարակումը. «ՆԱԽԱՆՁԻ արձանն է Բուլղարիայի Խասկովո քաղաքում:
Նախանձը յոթ մահացու մեղքերից է, որից ծնվում են ոխակալությունը, ատելությունը, հիշաչարությունը, արհամարհանքը, թշնամանքը, ծաղրը, ուրիշների հետ սեփական անձը համեմատելիս իրեն ավելի բարձր դասելը և այլն:
Այս մեղքը խոչընդոտում է նաև մարդու հոգևոր աճին և ընդհանրապես զարգացմանը:
Թող մեր մտքերից և հոգուց հեռանա նախանձը, սերը թագավորի մեր մեջ, ուրախանանք մեր ընկերների և հարազատների հաջողություններով` ամեն վայրկյան գոհություն հայտնելով Տիրոջը»: