Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը Facebook-յան իր էջում գրել է.
«Ի՞նչ ալիք են բարձրացրել մեր թանկագին ծխող հայրենակիցները: Մի՞թե կյանքը կարճող չարիքի դեմ այսքան ուշացած կառավարության նախաձեռնությունն այդքան վատն էր: Կարդալով բազմաթիվ մեկնաբանություններն, այն տպավորությունը ստացա, որ տասնյակ հազարավոր մարդկանց մուրազին, որ ուրիշ բան չէր` քան վաղաժամ մեռնելը, կառավարությունը քար է գցել ու հիմա անհունորեն վշտացած են դրա համար…
Եղբայր, ուզում ես շուտ մեռնել` ազատ ես ընտրությանդ մեջ (սգում եմ դրա համար), բայց պատճառ մի եղիր, որ քո երեսից ուրիշն էլ մեռնի. ընդամենը սա է…»: