Գառնեցիները երեք տարի պայքարեցին Քաղցրաշենի ոռոգման համակարգով Ազատ գետից ջուր տանելու ծրագրի դեմ։ 5 անգամ ճանապարհ փակեցին։ Հակառակ կողմում այս աշխարհի հզորներն էին՝ վարչապետ, մարզպետ, նախարարներ, ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ, ԾԻԳ, ավելի մանր կալիբրի պաշտոնյաներ։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացավ չեղարկել որոշումը։ Բայց կառավարությունը կործանարար ծրագրից չհրաժարվեց։
Թե ինչպես և ում պայքարի շնորհիվ հնարավոր եղավ գոնե առժամանակ չեղարկել Գառնու կիրճի անապատացման տանող այդ նախագիծը՝ դիտեք «Կայծեր» հաղորդաշարի հերթական թողարկման մեջ: