
Tert.am-ը գրում է. Երիտասարդը, ով սոցցանցի միջոցով իրազեկել էր իր՝ ինքնասպանության գնալու նախաձեռնության մասին, Երևանի բնակիչ է, մարզ մեկնել էր հուղարկավորության մասնակցելու համար և հենց այնտեղ գտնվելիս էլ փորձել է ինքնասպանություն գործել: Այդ մասին Tert.am-ին տեղեկացրեցին ՀՀ քննչական կոմիտեից՝ հաստատելով, որ նման ահազանգ ստացվել է: «Բարեբախտաբար, իրազեկումից անմիջապես հետո շտապ միջոցներ են ձեռնարկվել, և փորձն էլ որպես այդպիսին, չի հասցրել տեղի ունենալ: Պարզվում են հանգամանքները»,- հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Ամբողջությամբ՝ tert.am