Ֆեյսբուքյան օգտատեր Աշոտ Ավանեսյանը հրապարակավ հայտարարել է, որ սպանելու է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցին:
Իրավապաշտպանի՝ իշխանություններին մեղադրող գրառման մեկնաբանություններում օգտատերը գրել է. «Սաքունց, ես քեզ սպանելու եմ. ադրբեջանամետ դիվերսանտ …. տղա: Դու Ալիևի ագենտն ես. քո նման Վահանմարտիրոսյանների գլուխը կտրել է պետք: Ամեն վայրկյան սպասիր ինձ: Ես հետևից կրակողներից չեմ: Կրակելու եմ դեմից. 2-3 մետրից, 9 մմ տրամաչափի փամփուշտով. սպասիր ինձ Սաքունց»:
Գրառմանն ի պատասխան Արթուր Սաքունցը հայտարարել է իր գտնվելու վայրերի մասին ու գրել՝ դե արի:
«Էն դիմահար կրակոցով սպանելու սպառնալիք տվող տականքին ի գիտություն… ժամը մեկին լինելու եմ Ազատություն ռադիոկայանում, ժամը երկուսից Եվրոպայի խորհրդի գրասենյակում, ժամը չորսին Ղազար Փարպեցու վրա Անելիք բանկի մոտակա տարածքում… դե արի …»,- գրել է Սաքունցը: