
ՀՀ ոստիկանությունը ուսումանսիրել է հայտնի իրավապաշտպան Արթուր Սաքունցի՝ իրեն դիմահար կրակոցով սպանելու սպառնալիք տալու վերաբերյալ հայտարարությունը:
Այս մասին մեր հարցին ի պատասխան ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ հավելելով. «ԶԼՄ-ում Սաքունցի կողմից արված հայտարարությունը ուսումնասիրվել է, ուղարկվել է ոստիկանության համապատասխան ստորաբաժանում քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը ստուգելու և քր. գործ հարուցելու հիմքերի բավարարությունը պարզելու համար»:
Սաքունցի հացեին հնչեցված սպառնալիքները կապված են ֆեյսբուքյան իր մի գրառման հետ:
Մի քանի օր առաջ՝ հունիսի 2-ին, իրավապաշտպանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որից հետո Աշոտ Ավանեսյան անունով մի օգտատեր սպառնացել էր սպանել իրավապաշտպանին: